13:11  ,  26 օգոստոսի, 2026

Ռահիմ Ստերլինգին սպառնում է 2 տարվա ազատազրկում

«Արսենալի», «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան, 31-ամյա անգլիացի Ռահիմ Ստերլինգին սպառնում է 2 տարվա ազատազրկում ավտոմեքենան վտանգավոր  վարելու, ազոտի օքսիդ պահելու և բժշկական զննումից հրաժարվելու համար, հաղորդում է The Sun-ը:

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին արդեն մեղադրանք է առաջադրվել: Նրա դատավարությունը նշանակված է սեպտեմբերի 15-ին Բազինգսթոքում:

Ստերլինգը մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ներկայացնում էր հոլանդական «Ֆեյենորդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում