Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ներկայացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիայի մտքերը․
«Ֆուտբոլը խիզախության, հավատի և քրտնաջան աշխատանքի մասին է։ «Նոա» ՖԱ-ում ամեն օր պահանջելու ենք այս գործոնները՝ թե՛ ինքներս մեզնից, թե՛ ակումբի խաղաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստից»։
Պաբլո Գարսիան փոխարինել է խորվաթ Սանդրո Պերկովիչին։
49-ամյա Պաբլո Գարսիան մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ։
3 մրցաշրջան անընդմեջ նրա գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։
Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Պաբլո Գարսիան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», իտալական «Միլանում», իսպանական «Օսասունայում», «Սելտայում», նաև Ուրուգվայի ազգային հավաքականում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի