15:02  ,  13 օգոստոսի, 2026

Չավի․ Ես ինչ-որ իմաստով հոլանդական ֆուտբոլի որդի եմ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելը։

«Շատ մեծ պատիվ եմ համարում Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ դառնալը։ «Բարսելոնայի» ակադեմիայում Յոհան Կրոյֆի եւ Ռինուս Միխելսի մեծ ազդեցության տակ ուսումնառություն ունեցած լինելու շնորհիվ հատուկ կապ եմ զգում հոլանդական ֆուտբոլի հետ։ Կարելի է ասել, որ ես ինչ-որ իմաստով հոլանդական ֆուտբոլի որդի եմ։

Լուի վան Գալն ու Ֆրանկ Ռայկարդը նույնպես կարեւոր դեր են ունեցել իմ խաղային եւ մարզչական կայացման գործում։

Նիդերլանդներն ունի հարուստ ֆուտբոլային մշակույթ եւ հստակ տեսլական. հարձակողական ֆուտբոլ` գնդակի վերահսկում ստեղծագործական մոտեցմամբ, կրքով եւ վստահությամբ։ Իհարկե, ամենակարեւորը հաղթելն է, բայց ես նախընտրում եմ դրան հասնել նշված գծերը ցուցադրելով եւ մարդկանց հաճույք պատճառելով։ Այդ ամենի համար կա ներուժ եւ զարգացման ամուր հիմք։

Անհամբեր սպասում եմ աշխատանքիս մեկնարկին»,- Չավիի խոսքը մեջբերում է knvb.nl-ն։

Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English