15:02 13 օգոստոսի, 2026«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելը։
«Շատ մեծ պատիվ եմ համարում Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ դառնալը։ «Բարսելոնայի» ակադեմիայում Յոհան Կրոյֆի եւ Ռինուս Միխելսի մեծ ազդեցության տակ ուսումնառություն ունեցած լինելու շնորհիվ հատուկ կապ եմ զգում հոլանդական ֆուտբոլի հետ։ Կարելի է ասել, որ ես ինչ-որ իմաստով հոլանդական ֆուտբոլի որդի եմ։
Լուի վան Գալն ու Ֆրանկ Ռայկարդը նույնպես կարեւոր դեր են ունեցել իմ խաղային եւ մարզչական կայացման գործում։
Նիդերլանդներն ունի հարուստ ֆուտբոլային մշակույթ եւ հստակ տեսլական. հարձակողական ֆուտբոլ` գնդակի վերահսկում ստեղծագործական մոտեցմամբ, կրքով եւ վստահությամբ։ Իհարկե, ամենակարեւորը հաղթելն է, բայց ես նախընտրում եմ դրան հասնել նշված գծերը ցուցադրելով եւ մարդկանց հաճույք պատճառելով։ Այդ ամենի համար կա ներուժ եւ զարգացման ամուր հիմք։
Անհամբեր սպասում եմ աշխատանքիս մեկնարկին»,- Չավիի խոսքը մեջբերում է knvb.nl-ն։
Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ աշխարհի առաջնության ավարտը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.