11:10  ,  11 օգոստոսի, 2026

Արթուր Ղարիբյանը՝ ՌՊԼ-ի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում

Մոսկվայի «Ռոդինայի» եւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ championat.com-ի վարկածով։

Պրեմիեր լիգայի նորեկի 20-ամյա հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել չեմպիոն «Զենիթի» դեմ խաղում։ Սանկտ Պետերբուրգում «Ռոդինան» հասել էր կամային հաղթանակի 2:1 հաշվով։ Արթուր Ղարիբյանը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։ 

ՌՊԼ, երրորդ տուրի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ․ Վլադիսլավ Տորոպ (ԲԿՄԱ)։

Պաշտպաններ․ Լուկաս Օլասա («Կրասնոդար»), Իգոր Նոգեյրա («Ռոստով»), Ռոդրիգու Էշկովալ («Ակրոն»), Ստանիսլավ Բեսմերտնի («Ռոդինա»)։

Կիսապաշտպաններ․ Ժոաու Բատչի, Նիկիտա Կրիվցով (երկուսն էլ՝ «Կրասնոդար»), Եվգենի Բոլոտով («Օրենբուրգ»), Վիկտոր Օկիշոր («Դինամո Մոսկվա»)։

Հարձակվողներ․ Բրայան Խիլ («Բալթիկա»), Արթուր Ղարիբյան («Ռոդինա»)։

Գլխավոր մարզիչ․ Խուան Դիաս («Ռոդինա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում