Ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Ռոդինայի» 20-ամյա ռուսաստանցի հարձակվող Արթուր Ղարիբյանը մեկնաբանել է իր դուբլը չեմպիոնի «Զենիթի» դեմ խաղում։
Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Ռոդինան» Սանկտ Պետերբուրգում 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Զենիթի» նկատմամբ։ Արթուր Ղարիբյանը երկու գոլը խփել էր փոխարինման դուրս գալուց հետո։
«Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Շատ աշխատել ենք, հաղթահարել ենք դժվարությունները։ Մեծ ճնշում կար երկու պարտությունից հետո, բայց Ռուսաստանի գավաթում հաղթեցինք «Ռուբինին», հիմա էլ՝ «Զենիթին»։ Կշարժվենք առաջ։
Ընդմիջմանը հանդերձարանում լսեցինք միայն այն, որ 0:1 հաշիվը դեռ դատավճիռ չէ։ Այս հաղթանակը լիցք կհաղորդի թիմին։ Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»,- Արթուր Ղարիբյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
«Ռոդինայի» գլխավոր մարզիչն է իսպանացի Խուան Դիաս Կինտան։ Արթուր Ղարիբյանն Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի խաղացող է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի