Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» օգոստոսի 6-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կընդունի շվեյցարական «Սյոնին»։
Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում եւ կմեկնարկի 20:00-ին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Նոան» հաղթել էր մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1): Շվեյցարական ակումբը պայքարից դուրս է թողել Բելառուսի ԲԱՏԷ-ին (1:1, 4:0):
«Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Նոան» փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 27-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի