09:04 6 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» օգոստոսի 6-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կընդունի շվեյցարական «Սյոնին»։
Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում եւ կմեկնարկի 20:00-ին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Նոան» հաղթել էր մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1): Շվեյցարական ակումբը պայքարից դուրս է թողել Բելառուսի ԲԱՏԷ-ին (1:1, 4:0):
«Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Նոան» փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 27-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.