12:02  ,  5 օգոստոսի, 2026

Վինիսիուս․ Մոուրինյոն ցանկանում է, որ ես մնամ այնպիսին, ինչպիսին միշտ եղել եմ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է Արքայական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ առաջին հանդիպումից տպավորությունների մասին։

«Ամեն ինչ շատ լավ անցավ։ Ես հանդիպեցի նոր մարզչին, նոր խաղացողներին և քրտնաջան մարզվեցի։ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ես մնամ այնպիսին, ինչպիսին միշտ եղել եմ՝ երջանիկ, կենսուրախ և ցուցադրեմ իմ ֆուտբոլը։

Մենք պետք է ֆիզիկապես լավ պատրաստվենք, որպեսզի մրցաշրջանի ընթացքում քիչ վնասվածքներ ունենանք և կարողանանք հույս դնել յուրաքանչյուր խաղացողի վրա»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է 150 միլիոն եվրոյով Վինիսիուսին վաճառել Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալին», որը հետաքրքրված է նրա ծառայություններով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English