Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) առաջին խաղում ընդունեց սլովենական «Ցելիեին»։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
21-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց հյուրերի 24-ամյա սլովենացի կիսապաշտպան Սվիտ Սեշլարը (տեսանյութ)։
38-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հեռվից փայլուն իրացրեց տուգանային հարվածը՝ գրավելով մրցակցի դարպասը (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում երեւանյան թիմը հասավ հաղթանակի։ 70-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը խփեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան (տեսանյութ)։
Պատասխան հանդիպումը Սլովենիայում տեղի կունենա օգոստոսի 11-ին։
Այս դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի