18:00  ,  31 հուլիսի, 2026

Մեկնարկեց Հայաստանի առաջնությունը․ «Սարդարապատը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին»

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը։

Առաջին տուրի առաջին խաղում «Սարդարապատը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին» եւ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սարդարապատի» 22-ամյա հարձակվող Լեւոն Պետրոսյանը, որին արդյունավետ փոխանցում կատարեց 22-ամյա հարձակվող Լեւոն Վարդանյանը:

42-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը դիպում իրացրեց «Սարդարապատի» 23-ամյա հարձակվող Համլետ Մինասյանը:

69-րդ րոպեին Լեւոն Վարդանյանի փոխանցումից հետո հյուրերի 3-րդ գոլի հեղինակ դարձավ 17-ամյա Յանիկ Դավթյանը:

85-րդ րոպեին «Վանի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը 11-մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը:

Հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ «Սարդարապատի» պաշտպան Արթուր Դանիելյանը:

Հայաստանի առաջնություն, 1-ին տուր

«Վան» – «Սարդարապատ»՝ 1:4

Պետրոս Ավետիսյան՝ 85 (11մ) - Լեւոն Պետրոսյան, 31, Համլետ Մինասյան, 42 (11մ), Յանիկ Դավթյան, 69, Արթուր Դանիելյան, 90+3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News