Կանադայի «Տորոնտո Մեյփլ Լիվզ» տափօղակով հոկեյի ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է թիմի կազմում ընդգրկել միասեռական խաղացողի, գրում է կանադական The Gazette-ը:
Որոշումն ընդունվել է 2011-ին ավտովթարում զոհված թիմի գլխավոր մենեջերի որդու՝ Բրայան Բուրկի հիշատակին:
2009-ին Բրենդենը, լինելով Մայամիի համալսարանի ուսանողական թիմի խաղացող, հայտարարեց, որ միասեռական է եւ հույս հայտնեց, որ իր պատմությունն օրինակ կծառայի մյուս միասեռական մարզիկների համար, որոնք նույնպես կպայքարեն իրենց իրավունքների համար պրոֆեսիոնալ սպորտում:
Այն ժամանակ Բուրկի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց:
Երեք տարի անց զոհված Բրայան Բուրկի հայրը հայտարարել է, որ խոսել է «Տորոնտոյի» բոլոր խաղացողների հետ եւ ոչ ոք դեմ չէ թիմում ընդգրկել միասեռականի, գրում է The Gazette-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի