23:56  ,  22 հուլիսի, 2026

Հայաստանի Մ-18 թիմը պարտվեց վրացիներին

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 2-րդ խաղում հանդիպեց Վրաստանի թիմի հետ:

Կոսովոյի Պեժա քաղաքում անցկացվող մրցաշարում Հայաստանի հավաքականը վրացիներին պարտվեց 71:81 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը 24 գործակցով (EFF) Ավա Ղարիբն էր, որն այս խաղում վաստակեց 17 միավոր, կատարեց 13 ռեբաունդ և 3 արդյունավետ փոխանցում: Ամենաշատ միավորները Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց Արենի Օհանյանը՝ 19:

Խմբային փուլում Հայաստանի Մ-18 հավաքականի վերջին մրցակիցը Կոսովոն է, որի դեմ խաղը տեղի կունենա հուլիսի 23-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print