23:56 22 հուլիսի, 2026Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 2-րդ խաղում հանդիպեց Վրաստանի թիմի հետ:
Կոսովոյի Պեժա քաղաքում անցկացվող մրցաշարում Հայաստանի հավաքականը վրացիներին պարտվեց 71:81 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը 24 գործակցով (EFF) Ավա Ղարիբն էր, որն այս խաղում վաստակեց 17 միավոր, կատարեց 13 ռեբաունդ և 3 արդյունավետ փոխանցում: Ամենաշատ միավորները Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց Արենի Օհանյանը՝ 19:
Խմբային փուլում Հայաստանի Մ-18 հավաքականի վերջին մրցակիցը Կոսովոն է, որի դեմ խաղը տեղի կունենա հուլիսի 23-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.