Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ:
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական ստադիոնում անցկացված խաղում պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
51-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման (տեսանյութ):
Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը 75-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:
81-րդ րոպեին երեւանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանժակին (տեսանյութ)։ Նրան փոխանցում կատարեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Արարատ-Արմենիա» - «Շեմրոկ Ռովերս»՝ 2:0
Սանդրո Լիմա, 51, Զիդան Բանժակի, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի