21:55 21 հուլիսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ:
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական ստադիոնում անցկացված խաղում պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
51-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման (տեսանյութ):
Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը 75-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:
81-րդ րոպեին երեւանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանժակին (տեսանյութ)։ Նրան փոխանցում կատարեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Արարատ-Արմենիա» - «Շեմրոկ Ռովերս»՝ 2:0
Սանդրո Լիմա, 51, Զիդան Բանժակի, 81
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.