02:55  ,  20 հուլիսի, 2026

Դոնալդ Թրամփն ու Իսպանիայի թագավորը պարգեւատրեցին աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի թիմին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը պարգեւատրեցին ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականին։

Պարգեւատրությանը մասնակցեցին նաեւ աշխարհի առաջնության կազմակերպիչ Մեքսիկայի նախագահն ու Կանադայի վարչապետը։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի գավաթը ստանալուց հետո որոշ ժամանակ սպասեցին մինչեւ բեմից կիջնի Դոնալդ Թրամփը, սակայն նա հասցրեց հայտնվել պատմական լուսանկարում։

Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով պարտության մատնեցին 2022թ․ աշխարհի չեմպիոն Արգենտինային եւ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն 2010-ից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News