02:55 20 հուլիսի, 2026ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը պարգեւատրեցին ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականին։
Պարգեւատրությանը մասնակցեցին նաեւ աշխարհի առաջնության կազմակերպիչ Մեքսիկայի նախագահն ու Կանադայի վարչապետը։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի գավաթը ստանալուց հետո որոշ ժամանակ սպասեցին մինչեւ բեմից կիջնի Դոնալդ Թրամփը, սակայն նա հասցրեց հայտնվել պատմական լուսանկարում։
Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով պարտության մատնեցին 2022թ․ աշխարհի չեմպիոն Արգենտինային եւ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն 2010-ից հետո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.