Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արժանացավ 2026թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։
27-ամյա ֆուտբոլիստը 8 խաղում խփեց 10 գոլ։ Երկրորդ տեղում է Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին՝ 8 գոլ։ Երրորդ տեղը կիսեցին Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ 7-ական գոլ։
Մբապեն 22 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Մեսիի ռեկորդը՝ 21 գոլ։
Ֆրանսիան երրորդ տեղի համար խաղում 4:6 հաշվով պարտվել էր Անգլիային։ Եզրափակիչում Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել է Արգենտինային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի