Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 9-րդ գոլը խփեց աշխարհի ընթացիկ առաջնությունում եւ գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիան 2:4 հաշվով պարտվում է Անգլիային։ Մբապեն հաշվի տարբերությունը կրճատեց 48-րդ րոպեին (տեսանյութ)։ 54-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Մբապեն 1 գոլով առաջ անցավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիից, որն այս առաջնությունում խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի