ԱԱ-2026. Մբապեն առաջ անցավ Մեսիից ռմբարկուների մրցավազքում (տեսանյութ)

02:22   19 հուլիսի, 2026

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 9-րդ գոլը խփեց աշխարհի ընթացիկ առաջնությունում եւ գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։

Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիան 2:4 հաշվով պարտվում է Անգլիային։ Մբապեն հաշվի տարբերությունը կրճատեց 48-րդ րոպեին (տեսանյութ)։ 54-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Մբապեն 1 գոլով առաջ անցավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր  Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիից, որն այս առաջնությունում խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.