10:06  ,  19 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի լավագույն գոլը (տեսանյութ)

ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի լավագույն գոլը։ Քվեարկությամբ երկու փուլի միասնական լավագույն գոլ է ճանաչվել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլը Շվեյցարիայի թիմի դեմ քառորդ եզրափակիչի խաղում։

Արգենտինան առավելության էր հասել լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով (տեսանյութ)։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Խուլիան Ալվարեսը լավագույնը ճանաչված գոլով առաջ էր մղել Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին։ Այդ խաղում արգենտինացիների երրորդ գոլը խփել էր Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News