10:06 19 հուլիսի, 2026ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի լավագույն գոլը։ Քվեարկությամբ երկու փուլի միասնական լավագույն գոլ է ճանաչվել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլը Շվեյցարիայի թիմի դեմ քառորդ եզրափակիչի խաղում։
Արգենտինան առավելության էր հասել լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով (տեսանյութ)։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Խուլիան Ալվարեսը լավագույնը ճանաչված գոլով առաջ էր մղել Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին։ Այդ խաղում արգենտինացիների երրորդ գոլը խփել էր Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.