Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի դեմ խաղադաշտում հնարավոր մարտավարական պայքարի մասին աշխարհի առաջնության եզրափակիչում։ Տիտղոսը կվիճարկեն Իսպանիան ու Արգենտինան։
«Առաջինը՝ պետք է նրան հեռու պահենք մեր տուգանային հրապարակից, երկրորդը՝ պետք է ագրեսիվ լինենք, երբ նա արդեն շրջանցած կլինի պաշտպանության առաջին գիծը։ Շատ խորքից չենք պաշտպանվի։
Մեր թիմը պրեսինգը սկսում է մրցակցի կիսադաշտում՝ ստիպելով մրցակցին նահանջել։ Դա կլինի գլխավոր միջոցը։ Բայց Լեոն անկանխատեսելի է, պետք է շատ ուշադիր լինենք։
Նա այս առաջնության լավագույն խաղացողն է, 39 տարեկանում մնում է Արգենտինայի առանցքային խաղացողը»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է AS-ը։
Աշխարհի առաջնության Իսպանիա - Արգենտինա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի