Ռոդրի․ Մեսին անկանխատեսելի է, պետք է շատ ուշադիր լինենք

10:10   18 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի դեմ խաղադաշտում հնարավոր մարտավարական պայքարի մասին աշխարհի առաջնության եզրափակիչում։ Տիտղոսը կվիճարկեն Իսպանիան ու Արգենտինան։

«Առաջինը՝ պետք է նրան հեռու պահենք մեր տուգանային հրապարակից, երկրորդը՝ պետք է ագրեսիվ լինենք, երբ նա արդեն շրջանցած կլինի պաշտպանության առաջին գիծը։ Շատ խորքից չենք պաշտպանվի։

Մեր թիմը պրեսինգը սկսում է մրցակցի կիսադաշտում՝ ստիպելով մրցակցին նահանջել։ Դա կլինի գլխավոր միջոցը։ Բայց Լեոն անկանխատեսելի է, պետք է շատ ուշադիր լինենք։

Նա այս առաջնության լավագույն խաղացողն է, 39 տարեկանում մնում է Արգենտինայի առանցքային խաղացողը»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է AS-ը։

Աշխարհի առաջնության Իսպանիա - Արգենտինա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.