Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հաղթեց Ալբանիային Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում։
17-21-րդ տեղերի համար պայքարի առաջին խաղում հայ բասկետբոլիստներն առավելության հասան 74:57 հաշվով։
Չորրորդ քառորդում Հայաստանի հավաքականը ցուցադրեց գերազանց խաղ՝ հաղթելով 32:9 հաշվով։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց Ջամել Բրյուսը, որն արդյունավետության 35 գործակցով (EFF) գրանցեց դաբլ-դաբլ՝ վաստակելով 30 միավոր և կատարելով 13 ռեբաունդ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում ռեբաունդներով աչքի ընկավ նաև Վալերի Աղաջանյանը, ով կատարեց 15 ռեբաունդ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:38 , 3 սեպտեմբերի
23:53 , 2 սեպտեմբերի
22:28 , 2 սեպտեմբերի
21:26 , 2 սեպտեմբերի
21:05 , 2 սեպտեմբերի
20:07 , 2 սեպտեմբերի
19:40 , 2 սեպտեմբերի
19:02 , 2 սեպտեմբերի
18:04 , 2 սեպտեմբերի
17:36 , 2 սեպտեմբերի