23:34 17 հուլիսի, 2026Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հաղթեց Ալբանիային Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում։
17-21-րդ տեղերի համար պայքարի առաջին խաղում հայ բասկետբոլիստներն առավելության հասան 74:57 հաշվով։
Չորրորդ քառորդում Հայաստանի հավաքականը ցուցադրեց գերազանց խաղ՝ հաղթելով 32:9 հաշվով։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց Ջամել Բրյուսը, որն արդյունավետության 35 գործակցով (EFF) գրանցեց դաբլ-դաբլ՝ վաստակելով 30 միավոր և կատարելով 13 ռեբաունդ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում ռեբաունդներով աչքի ընկավ նաև Վալերի Աղաջանյանը, ով կատարեց 15 ռեբաունդ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.