Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ վարչապետ Պեդրո Սանչեսը ներկա կլինեն ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում, հաղորդում է EFE-ն։ Տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան ու աշխարհի չեմպիոն Արգենտինան։
Սպասվում է, որ պարգեւատրումը կկատարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չի մեկնի ԱՄՆ, եզրափակիչին կհետեւի իր նստավայրում, քանի որ սնահավատ է։
«Նախագահական նստավայրում ազգային թիմերի հանդիպումներին հետեւելու իմ երջանկաբեր ծեսը չեմ խախտի, քանի որ սնահավատ եմ»,- Միլեյի խոսքը մեջբերում է El Observador-ը։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի