Իսպանիայի թագավորը ներկա կլինի ԱԱ-2026-ի եզրափակիչին, Արգենտինայի նախագահը չի մեկնի ԱՄՆ սնահավատությունից դրդված

18:01   17 հուլիսի, 2026

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ վարչապետ Պեդրո Սանչեսը ներկա կլինեն ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում, հաղորդում է EFE-ն։ Տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան ու աշխարհի չեմպիոն Արգենտինան։

Սպասվում է, որ պարգեւատրումը կկատարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չի մեկնի ԱՄՆ, եզրափակիչին կհետեւի իր նստավայրում, քանի որ սնահավատ է։

«Նախագահական նստավայրում ազգային թիմերի հանդիպումներին հետեւելու իմ երջանկաբեր ծեսը չեմ խախտի, քանի որ սնահավատ եմ»,- Միլեյի խոսքը մեջբերում է El Observador-ը։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.