Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նշանակել է աշխարհի առաջնության եզրափակիչի մրցավարներին։
Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հանդիպումը կսպասարկեն Սլովենիայի ներկայացուցիչները։ Գլխավոր մրցավարն է Սլավկո Վինչիչը։ Նրան կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։
Չորրորդ պաշտոնյան է հորդանանցի Ադհամ Մահադմեն, մրցավարի պահեստային օգնականը՝ հորդանանցի Մոհամադ Ալ-Կալաֆը։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի