11:27 17 հուլիսի, 2026Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նշանակել է աշխարհի առաջնության եզրափակիչի մրցավարներին։
Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հանդիպումը կսպասարկեն Սլովենիայի ներկայացուցիչները։ Գլխավոր մրցավարն է Սլավկո Վինչիչը։ Նրան կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։
Չորրորդ պաշտոնյան է հորդանանցի Ադհամ Մահադմեն, մրցավարի պահեստային օգնականը՝ հորդանանցի Մոհամադ Ալ-Կալաֆը։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.