18:03  ,  16 հուլիսի, 2026

Մեսի. Չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել Անգլիային

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակն Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Մեսին առաջին անգամ էր խաղում Անգլիայի դեմ։

«Առանձնահատուկ հանդիպում էր, մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել Անգլիային։ Իհարկե, մենք որեւէ մեկին պարտական չենք, բայց բոլորդ գիտեք արգենտինացիներին. մենք միշտ պահանջում ենք ավելին։ Եթե մենք պարտվեինք Անգլիային, բազմաթիվ հիմարություններ կլսեինք, բայց մենք դրա առիթը չտվեցինք։

Գիտեինք, որ ֆուտբոլային տեսանկյունից ուժեղ ենք մրցակցից, բայց այս մասշտաբի դիմակայությունում խաղադարույքները շատ բարձր են։ Այս դիմակայությունը շատ բան է խորհրդանշում. պետք էր պարզապես հաղթել, եւ մենք դա արեցինք»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Եզրափակիչում Արգենտինան հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News