18:03 16 հուլիսի, 2026Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակն Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Մեսին առաջին անգամ էր խաղում Անգլիայի դեմ։
«Առանձնահատուկ հանդիպում էր, մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել Անգլիային։ Իհարկե, մենք որեւէ մեկին պարտական չենք, բայց բոլորդ գիտեք արգենտինացիներին. մենք միշտ պահանջում ենք ավելին։ Եթե մենք պարտվեինք Անգլիային, բազմաթիվ հիմարություններ կլսեինք, բայց մենք դրա առիթը չտվեցինք։
Գիտեինք, որ ֆուտբոլային տեսանկյունից ուժեղ ենք մրցակցից, բայց այս մասշտաբի դիմակայությունում խաղադարույքները շատ բարձր են։ Այս դիմակայությունը շատ բան է խորհրդանշում. պետք էր պարզապես հաղթել, եւ մենք դա արեցինք»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Եզրափակիչում Արգենտինան հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.