Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Անգլիայի դեմ կիսաեզրափակիչում (2:1) 2 գոլային փոխանցում կատարելու շնորհիվ առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեից։
Երկուսն էլ խփել են 8 գոլ։ Հավասարության դեպքում հաշվարկում են գոլային փոխանցումները։ Մեսին կատարել է 4 գոլային փոխանցում, Մբապեն՝ 3:
Արգենտինան հուլիսի 19-ին եզրափակիչում կխաղա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։ Անգլիան ու Ֆրանսիան հուլիսի 18-ին կանցկացնեն երրորդ տեղի համար հանդիպումը։
ԱԱ-2026, լավագույն ռմբարկուներ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 18 նոյեմբերի
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի