10:40 16 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Անգլիայի դեմ կիսաեզրափակիչում (2:1) 2 գոլային փոխանցում կատարելու շնորհիվ առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեից։
Երկուսն էլ խփել են 8 գոլ։ Հավասարության դեպքում հաշվարկում են գոլային փոխանցումները։ Մեսին կատարել է 4 գոլային փոխանցում, Մբապեն՝ 3:
Արգենտինան հուլիսի 19-ին եզրափակիչում կխաղա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։ Անգլիան ու Ֆրանսիան հուլիսի 18-ին կանցկացնեն երրորդ տեղի համար հանդիպումը։
ԱԱ-2026, լավագույն ռմբարկուներ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.