15:41  ,  15 հուլիսի, 2026

ԱԱ-2026-ի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը կտեւի կես ժամ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընդմիջումը սահմանել 30 րոպե, թեեւ ֆուտբոլի կանոններով ընդմիջումը 15 րոպե է, հաղորդում է The Telegraph-ը։

Նյու Ջերսիի «Մեթլայֆ» ստադիոնում անցկացվելիք հանդիպման ընդմիջմանը կերգեն Մադոննան, Շակիրան, Ջասթին Բիբերը, BTS-ն, Burna Boy-ը, PS22 Chorus-ը։

Հանդիպման մեկնարկից առաջ էլ նախատեսված բացման արարողություն, որի ընթացքում կերգեն Ռոբի Ուիլյամսն ու Նիկոլ Շերզինգերը։ Արարողությանը կմասնակցի նաեւ ամերիկացի կինոդերասան Թոմ Քրուզը։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News