15:41 15 հուլիսի, 2026Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընդմիջումը սահմանել 30 րոպե, թեեւ ֆուտբոլի կանոններով ընդմիջումը 15 րոպե է, հաղորդում է The Telegraph-ը։
Նյու Ջերսիի «Մեթլայֆ» ստադիոնում անցկացվելիք հանդիպման ընդմիջմանը կերգեն Մադոննան, Շակիրան, Ջասթին Բիբերը, BTS-ն, Burna Boy-ը, PS22 Chorus-ը։
Հանդիպման մեկնարկից առաջ էլ նախատեսված բացման արարողություն, որի ընթացքում կերգեն Ռոբի Ուիլյամսն ու Նիկոլ Շերզինգերը։ Արարողությանը կմասնակցի նաեւ ամերիկացի կինոդերասան Թոմ Քրուզը։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.