Անգլիայի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հետ առաջիկա դիմակայությունում 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
«Շատ լավ հասկանում ենք, որ Մեսիին 100 տոկոսով վերահսկել չի ստացվի, բայց մենք կլինենք համարձակ։ Մեսին շատ է տարբերվում Հոլանդից, բայց մենք շատ լավ խաղացինք Նորվեգիայի դեմ եւ գտանք Էրլինգի դեմ ճիշտ խաղալու միջոցը։ Նույն կերպ մենք կգտնենք հակախաղ Մեսիի դեմ։
Առաջին անգամ է մեր թիմը խաղալու Մեսիի դեմ։ Պարզապես անհավանական է, թե ինչպես է նա ամեն անգամ տարբեր ձեւերով գտնում գոլ խփելու հնարավորություն։ Մեսին գտնում է ազատ գոտիներ, հարմար պահեր, եւ ամենագլխավորն այն է, որ ամբողջ թիմը կիսում է նրա գաղափարները։ Արգենտինայի ամբողջ թիմը աջակցում է Մեսիին, օգնում է նրան եւ պատրաստ են պահերին, երբ Լեոն միանում է խաղին, որպեսզի փոխի պայքարի ընթացքը։
Իհարկե, մենք կպատրաստվենք դրան։ Պետք է զրկել նրան թիմակիցների աջակցությունից եւ վերահսկել նրա բոլոր տեղաշարժերը, երբ գնդակով է»,- Տուխելի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Անգլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի