They're ready. Are you? #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) July 14, 2026
Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 2010 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։
ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 29-ամյա հարձակվող Միկել Օյարսաբալը (տեսանյութ)։
58-րդ րոպեին Իսպանիայի առավելությունը կրկնապատկեց Լոնդոնի «Տոտենհեմի» 26-ամյա պաշտպան Պեդրո Պորոն (տեսանյութ)։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 15-ին կվիճարկեն աշխարհի չեմպիոն Արգենտինան եւ Անգլիան։
ԱԱ-2026, կիսաեզրափակիչ
Ֆրանսիա - Իսպանիա՝ 0:2 (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 22, 11մ, Պեդրո Պորո, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:35 , 21 նոյեմբերի
01:26 , 21 նոյեմբերի 
00:20 , 21 նոյեմբերի
23:29 , 20 նոյեմբերի
22:19 , 20 նոյեմբերի 
21:03 , 20 նոյեմբերի
20:34 , 20 նոյեմբերի 
19:04 , 20 նոյեմբերի
18:01 , 20 նոյեմբերի
17:19 , 20 նոյեմբերի