ԱԱ-2026․ Իսպանիան ուժեղ էր Ֆրանսիայից եւ եզրափակիչում է (տեսանյութ)

00:59   15 հուլիսի, 2026

Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 2010 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։

ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 29-ամյա հարձակվող Միկել Օյարսաբալը (տեսանյութ

58-րդ րոպեին Իսպանիայի առավելությունը կրկնապատկեց Լոնդոնի «Տոտենհեմի» 26-ամյա պաշտպան Պեդրո Պորոն (տեսանյութ

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 15-ին կվիճարկեն աշխարհի չեմպիոն Արգենտինան եւ Անգլիան։

ԱԱ-2026, կիսաեզրափակիչ

Ֆրանսիա - Իսպանիա՝ 0:2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 22, 11մ, Պեդրո Պորո, 58



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.