11:31  ,  15 հուլիսի, 2026

Տոպուրիա․ Ես համաձայն կլինեմ, եթե առաջարկեն մենամարտ Ծառուկյանի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան խոսել է UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ հնարավոր մենամարտի մասին։

«Ես համաձայն կլինեմ, եթե առաջարկեն մենամարտ Ծառուկյանի հետ։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նա նորմալ մարտիկ է, բայց ես նրան կհաղթեմ եւ կանեմ նրա հետ, ինչ ցանկանամ։

Ես դեռ 20 տարեկանից սեւ գոտի ունեմ։ Նա կզգա իմ հմտություններն ու հզորությունը եւ կհանձնվի։ Նա չհասունացած երեխա է»,- ասել է Տոպուրիան AIF Global յութուբյան ալիքի եթերում։

Արման Ծառուկյանը հուլիսի 18-ին Միլուոկիում (ԱՄՆ) ազատ ոճի ըմբշամարտի RAF մրցաշարում կգոտեմարտի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգտոնի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում