11:31 15 հուլիսի, 2026Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան խոսել է UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ հնարավոր մենամարտի մասին։
«Ես համաձայն կլինեմ, եթե առաջարկեն մենամարտ Ծառուկյանի հետ։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նա նորմալ մարտիկ է, բայց ես նրան կհաղթեմ եւ կանեմ նրա հետ, ինչ ցանկանամ։
Ես դեռ 20 տարեկանից սեւ գոտի ունեմ։ Նա կզգա իմ հմտություններն ու հզորությունը եւ կհանձնվի։ Նա չհասունացած երեխա է»,- ասել է Տոպուրիան AIF Global յութուբյան ալիքի եթերում։
Արման Ծառուկյանը հուլիսի 18-ին Միլուոկիում (ԱՄՆ) ազատ ոճի ըմբշամարտի RAF մրցաշարում կգոտեմարտի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգտոնի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.