14:05  ,  5 հոկտեմբերի, 2026

Ծաղկաձոր-2026․ Դպրոցական ԱԱ-ի Եվրոպական փուլի մեդալակիրները

Ծաղկաձորում ավարտվեց 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։

Եվրոպական փուլին մասնակցեցին 25 երկրների 27 թիմեր՝ ցուցադրելով թիմային ոգի, բարձր մրցակցային մակարդակ և հաղթանակի ձգտում, գրում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

8 խաղափուլերի հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է՝

1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիա

2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա

3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոց

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print