16:21  ,  14 հուլիսի, 2026

WTA-250. Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել

Աշխարհի 224-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի Յաշ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստուհին մրցեց աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմայի հետ եւ հաղթեց 6:2, 6:4 հաշվով:

Մրցախաղը տեւեց 1 ժամ 27 րոպե։

Յաշիի մրցաշարի մրցանակային ֆոնդը 283 347 ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում