Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել 22-ամյա կենտրոնական հարձակվող Մարկո Լազետիչի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սերբ ֆուտբոլիստն կարիերան սկսել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդայում», որի հետ Սերբիայի կրկնակի չեմպիոն և մեկ անգամ էլ գավաթակիր դառնալուց հետո 2022 թվականին Մարկո Լազետիչը տեղափոխվել է իտալական «Միլան», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։
Մարկո Լազետիչը հանդես է եկել նաև նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդ», սերբական «Բաչկա Տոպոլա», ավստրիական «Ալթախ» ակումբներում։
Մարկո Լազետիչի նախորդ ակումբը եղել է շոտլանդական «Աբերդինը», որտեղից «Նոան» գնել է խաղացողի տրանսֆերը։
Հարձակվողը «Նոայում» հանդես կգա 8 համարի խաղաշապիկով։
Transfermarkt-ը Մարկո Լազետիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի