14:44 13 հուլիսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել 22-ամյա կենտրոնական հարձակվող Մարկո Լազետիչի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սերբ ֆուտբոլիստն կարիերան սկսել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդայում», որի հետ Սերբիայի կրկնակի չեմպիոն և մեկ անգամ էլ գավաթակիր դառնալուց հետո 2022 թվականին Մարկո Լազետիչը տեղափոխվել է իտալական «Միլան», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։
Մարկո Լազետիչը հանդես է եկել նաև նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդ», սերբական «Բաչկա Տոպոլա», ավստրիական «Ալթախ» ակումբներում։
Մարկո Լազետիչի նախորդ ակումբը եղել է շոտլանդական «Աբերդինը», որտեղից «Նոան» գնել է խաղացողի տրանսֆերը։
Հարձակվողը «Նոայում» հանդես կգա 8 համարի խաղաշապիկով։
Transfermarkt-ը Մարկո Լազետիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.