13:08  ,  13 հուլիսի, 2026

Ըմբշամարտի Մ-20 ԵԱ․ Հայաստանի թիմերի արդյունքները

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը՝ առջևում թողնելով միայն Ռուսաստանի հավաքականին, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

77 կգ Սամվել Տերտերյանը դարձել է ոսկե, 55 կգ քաշային Էդգար Պետրոսյանն ու 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը՝ արծաթե, 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը՝ նվաճելով 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։

65 կգ քաշային Արեն Հայրապետյանը եւ 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել են արծաե, 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը եւ 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր։

Возможно, это изображение текст "7ก G SKODJE'26 ESTLING NCHAMPIONSHIPS DN 9 TaiShan han UWW. UWW.ORG ORG V.ORG RUDIS BфeT EIT"

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English