13:08 13 հուլիսի, 2026Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը՝ առջևում թողնելով միայն Ռուսաստանի հավաքականին, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
77 կգ Սամվել Տերտերյանը դարձել է ոսկե, 55 կգ քաշային Էդգար Պետրոսյանն ու 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը՝ արծաթե, 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը՝ նվաճելով 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։
65 կգ քաշային Արեն Հայրապետյանը եւ 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել են արծաե, 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը եւ 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.