Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում հանդես կգան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին չորս տեղերը զբաղեցնող թիմերը (հունիսի 11-ի դրությամբ), հաղորդում է BBC-ն։ 2025թ․ նոյեմբերին ՖԻՖԱ-ից հայտնել էին, որ այնպես կանցկացնեն եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որպեսզի մինչեւ կիսաեզրափակիչ առաջատարները չհանդիպեն։
Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան (1948,97 միավոր) կխաղա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի (1934,79) հետ, որը երրորդն է հավաքականների վարկանիշային աղյուսակում։
Երկրորդ տեղը զբաղեցնող աշխարհի չեմպիոն Արգենտինան (1943,47) կխաղա չորրորդ տեղում ընթացող Անգլիայի (1889,42) հետ։
ԱԱ-2026, կիսաեզրափակիչ
Հուլիսի 14
Ֆրանսիա - Իսպանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Հուլիսի 15
Անգլիա - Արգենտինա՝ 23:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի