10:40 13 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում հանդես կգան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին չորս տեղերը զբաղեցնող թիմերը (հունիսի 11-ի դրությամբ), հաղորդում է BBC-ն։ 2025թ․ նոյեմբերին ՖԻՖԱ-ից հայտնել էին, որ այնպես կանցկացնեն եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որպեսզի մինչեւ կիսաեզրափակիչ առաջատարները չհանդիպեն։
Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան (1948,97 միավոր) կխաղա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի (1934,79) հետ, որը երրորդն է հավաքականների վարկանիշային աղյուսակում։
Երկրորդ տեղը զբաղեցնող աշխարհի չեմպիոն Արգենտինան (1943,47) կխաղա չորրորդ տեղում ընթացող Անգլիայի (1889,42) հետ։
ԱԱ-2026, կիսաեզրափակիչ
Հուլիսի 14
Ֆրանսիա - Իսպանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Հուլիսի 15
Անգլիա - Արգենտինա՝ 23:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.